Ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալներով Ուրուգվայի նոր նախագահ է ընտրվել 46-ամյա Լուիս Լակալե Պոուն: Նա ավանդական Ազգային կուսակցության առաջնորդներից է, սակայն, նրա թեկնածությունը պաշտպանել են 5 քաղաքական ուժեր՝ աջակողմյան «Բազմագույն դաշինքի» շրջանակներում:
Լուիս Լակալե Պոուի հայրը նախագահ է եղել 1990-1995 թվականներին, և նրա օրոք Ուրուգվայն ու Հայաստանը հաստատել են դիվանագիտական հարաբերություններ:
Իշխող «Լայն ճակատ» ձախակողմյան կուսակցության թեկնածու Դանիել Մարտինեսն ընդունել է իր պարտությունը: