Մատչելիության հղումներ

Ուրուգվայում իշխանափոխության հավանականությունը շատ մեծ է


Ուրուգվայի նախագահի թեկնածու Լուիս Լակալե Պոու, Նոյեմբեր, 2019թ․
Ուրուգվայի նախագահի թեկնածու Լուիս Լակալե Պոու, Նոյեմբեր, 2019թ․

Ուրուգվայում կիրակի օրն անցկացված նախագահական ընտրությունների երկրորդ փուլում աջակողմյան «Բազմագույն դաշինքի» ընդդիմադիր թեկնածու Լուիս Լակալե Պոուն ավելի քան 28,5 հազար քվեի առավելություն ունի իշխանամետ «Լայն ճակատ» ձախակողմյան կուսակցության թեկնածու Դանիել Մարտինեսի նկատմամբ:

Նկատի ունենալով, որ տակավին մնում է պարզել՝ ում օգտին են լինելու շուրջ 35 հազար քվեներ, հիմնականում՝ ոստիկանների, զինվորականների և ընտրատեղամասերի պաշտոնյաների, թեկնածուներից ոչ մեկը հաղթող չի հռչակվել կամ չի ընդունել իր պարտությունը:

Քաղաքական մեկնաբաններն ընտրությունները բնութագրել են որպես «աննախադեպ հավասար» ու կանխատեսում են, որ ընդդիմության հաղթանակն «անհետաձգելի ու անխուսափելի է»:

Վերջնական պաշտոնական արդյունքները հայտնի կդառնան այս շաբաթվա ընթացքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG