WADA-ն առաջարկում է Ռուսաստանին 4 տարով զրկել սպորտային մրցումներին մասնակցությունից

Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA) առաջարկում է Ռուսաստանին չորս տարով զրկել մարզական մրցումներին մասնակցությունից՝ հակադոպինգային կանոնակարգին չհամապատասխանելու պատճառով:

WADA-ի գործադիր կոմիտեն դեկտեմբերի 9-ին կքննարկի այս առաջարկությունը, ասված է հայտարարության մեջ: Եթե առաջարկն ընդունվի, Ռուսաստանը կզրկվի հաջորդ տարի Տոկիոյում անցկացվելիք ամառային Օլիմպիական խաղերին և 2022 թվականին Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունից։