Չինաստանի հատուկ վարչական շրջան Հոնկոնգում չդադարող բողոքի ակցիաների ֆոնին կիրակի օրը կայացել են տեղական խորհուրդների ընտրությունները, որոնցում Պեկինի աջակցությունը վայելող թեկնածուները ջախջախիչ պարտություն են կրել:
Քվեարկության նախնական արդյունքների համաձայն՝ քաղաքի 18 շրջանային խորհուրդների 452 անդամներից 396-ը ժողովրդավարական ուժերի ներկայացուցիչներ են լինելու, որոնք կտրականապես դեմ են Հոնկոնգում Պեկինի ազդեցության աճին:
Նախորդ գումարման տեղական խորհուրդներում անդամների մեծամասնությունը Պեկինի աջակցությունը վայելող գործիչներն էին:
Կիրակնօրյա քվեարկությունն աչքի է ընկել նաև ընտրողների մասնակցության աննախադեպ բարձր ցուցանիշով: Տեղական խորհուրդների ընտրությանը մասնակցել է Հոնկոնգում գրանցված ընտրողների 71 տոկոսը` նախորդ ընտրությունների 47 տոկոսի դիմաց: