Այսօր Սիրիայի հյուսիսում մեկնարկել է ռուս-թուրքական համատեղ պարեկային հերթապահության հերթական` չորրորդ փուլը:
Թուրքիայի պաշտպանության նախարարության տեղեկության համաձայն` «հերթապահությունն իրականացվել է սիրիական սահմանամերձ Ալ-Դարբասիյա քաղաքի մերձակայքում` անօդաչու թռչող սարքերի աջակցությամբ»:
Ինչպես և համատեղ ծառայության նախորդ փուլում, այս անգամ ևս ռուս և թուրք զինվորականներին տեղափոխող շարասյուները քարկոծվել են տեղացի քրդերի կողմից: