Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը

Դատավոր Աննա Դանիբեկյանը դատական նիստի ժամանակ, արխիվ

Դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու՝ Հայաստանի երկրորդ նախագահի պաշտպանների միջնորդությունը: Որոշումը դատավոր Աննա Դանիբեկյանը հրապարակեց այսօր կեսօրին:

Դատավորը նաև հայտարարեց դատական նիստը հետաձգելու մասին՝ հաջորդ նիստը տեղի կունենա երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 12-ին, ժամը 13-ին:

Դատարանը խորհրդակցական սենյակ էր հեռացել երկու օր առաջ՝ նոյեմբերի 5-ին:

Մեղադրող և տուժող կողմերը առարկել էին միջնորդության դեմ:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, նա կալանքի տակ է հունիսի 25-ից:

Նախկին նախագահը մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Մանրամասները տե՛ս այստեղ