Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը այսօր վերսկսված դատական նիստի ժամանակ միջնորդեց Հայաստանի երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը փոխարինել գրավով:
Դատախազությունը, ինչպես նաև տուժող կողմը առարկեցին միջնորդության դեմ:
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ՝ քննարկելու միջնորդությունը, որոշումը կհրապարակվի նոյեմբերի 7-ին ժամը 12-ին:
Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ, նա կալանքի տակ է հունիսի 25-ից:
Նախկին նախագահը մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։
Մանրամասները տե՛ս այստեղ