Մատչելիության հղումներ

Վերսկսվել է Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով դատական նիստը


Ռոբերտ Քոչարյանի և ևս երեք նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը, Երևան, 5-ը նոյեմբերի, 2019թ.
Ռոբերտ Քոչարյանի և ևս երեք նախկին պաշտոնյաների գործով դատական նիստը, Երևան, 5-ը նոյեմբերի, 2019թ.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա նախկին երեք ենթակաների գործով դատական նիստը։

Հոկտեմբերի 15-ին նիստը հետաձգվել էր գլխավոր ամբաստանյալի բացակայության պատճառով, որը վիրահատությունից հետո չէր ներկայացել նիստին։

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է 2008-ի իրադարձությունների ժամանակ սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև գործարար Սիլվա Համբարձումյանից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ։

Նախկին նախագահը մեղադրանքը չի ընդունում, նա հայտարարում է, որ ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Հայաստանի երկրորդ նախագահը հունիսի 25-ից կալանքի տակ է:

XS
SM
MD
LG