Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շնորհակալություն է հայտնել ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովին 1990 թվականին Գերմանիայի վերամիավորմանը նպաստելու համար:
«Գերմանիայի խաղաղ վերամիավորումը և Եվրոպայում պառակտման վերջը հնարավոր չէին լինի առանց խիզախ և մարդասիրական որոշումների, որոնք Դուք անձամբ եք ընդունել այն տարիներին», - ասվում է Գորբաչովին հասցեագրված Շտայնմայերի նամակում, որն այսօր է հրապարակվել:
Նախօրեին BBC-ին տված հարցազրույցում Գորբաչովն ասել է, թե իր սկզբունքն էր այն տարիներին ամեն կերպ խուսափել հնարավոր արյունահեղությունից:
«Մենք չէինք կարող թույլ տալ, որ դա [արյունահեղությունը] կրկնվի, և որոշեցինք չմիջամտել», - ասել է Գորբաչովը Գերմանիայի վերամիավորման մասին:
Մինչդեռ, Շտայնմայերն իր նամակում ափսոսանք է հայտնել Ռուսաստանի և Գերմանիայի, ինչպես նաև Ռուսաստանի և Եվրոպայի հարաբերությունների ներկայիս անմխիթարական վիճակի կապակցությամբ:
«Մենք չպետք է մերվենք մեր միջև վերջին տարիներին առաջացած օտարացման հետ», - գրել է Շտայնմայերը: