Կիրակի օրը Ուրուգվայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների առաջին փուլը։
Վերջնական պաշտոնական արդյունքների համաձայն՝ առաջին տեղում է իշխող «Լայն ճակատ» կուսակցության սոցիալիստ թեկնածու Դանիել Մարտինեսը, ով ստացել է քվեների 40,52 տոկոսը, երկրորդը Ազգային կուսակցության թեկնածու Լուիս Լագաժեն է՝ քվեների 29,77 տոկոսով:
«Լայն ճակատ»-ը կորցրել է խորհրդարանում քաղաքական մեծամասնությունը։ Վերլուծաբանները նշում են, որ իշխանափոխությունը հնարավոր է՝ նկատի ունենալով, որ ավանդական «Կոլորադո» և նորաստեղծ «Բաց քաղաքապետարան» կուսակցությունները, որոնք ստացել են ձայների համապատասխանաբար 12,85 և 11,29 տոկոսը, հայտարարել են ընդդիմադիր թեկնածուին աջակցելու մասին։
Սակայն Մարտինեսը շեշտել է, որ ընտրության երկրորդ փուլում ընտրողներն ազատ են որոշում, քվեների թվաբանություն չի գործելու, և «Լայն ճակատ»-ը հաջողության է հասնելու։