Ռուսական զինվորական մեքենաները, որոնց մի քանիսի վրա ամրացված էր Ռուսաստանի դրոշը, այսօր մտել են սիրիական Քոբանի քաղաք: Թուրք-սիրիական սահմանին մոտ գտնվող Քոբանիում նախկինում տեղակայված էր ամերիկյան զորախումբը։
Այսօր ավելի վաղ ռուսները քրդական ուժերին զգուշացրել են, որ Թուրքիայի հետ կրկին բախումների մեջ կընկնեն, եթե չկատարեն ռուս-թուրքական համաձայնության պահանջները և չհեռանան այդ տարածքներից: