ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ դեմ քվեարկեց Ոստիկանության և ԱԱԾ ղեկավարների պաշտոնները քաղաքական դարձնելու օրինագծին

ԱԺ նիստ, արխիվ

Խորհրդարանն առավոտյան երկրորդ ընթերցմամբ դեմ քվեարկեց ընդդիմադիր «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագծին, որով առաջարկվում է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն ու Ոստիկանության պետ նշանակել այն անձանց, որոնք համապատասխանում են պատգամավորի համար սահմանված չափանիշներին: Գործող օրենքով այդ պաշտոնյաները պարտադիր պետք է լինեն համակարգից:

Այս քվեարկությունը իշխանության ու ընդդիմադիրների միջև ձեռք բերված նախնական պայմանավորվածության արդյունք էր, որպեսզի կարողանան վերադառնալ առաջին ընթերցումից հետո առաջարկների ներկայացման փուլին՝ փոփոխությունն ավելի ամբողջական դարձնելու համար: Հարցին կրկին կանդրադառնան երկու շաբաթից: