Բարսելոնայում երրորդ օրն է՝ փողոցային անկարգությունները չեն դադարում: Անկախության հազարավոր աջակիցներ այս գիշեր «Մոլոտովի կոկտեյլով» լի շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ, այրել աղբամաններն ու բարիկադներ դրել փողոցներում:
Ցույցերը սկսվել են, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը վճռեց 9-ից մինչև 13 տարվա ազատազրկման դատապարտել կատալոնացի անջատականների 9 առաջնորդների:
Երկրամասի նախկին առաջնորդ Կառլես Պուչդեմոնը, ով 2017 թվականին անկախության հանրաքվե էր անցկացրել՝ չնայած Մադրիդի անհամաձայնությանը, այժմ գտնվում է Բելգիայում:
Իսպանիան նախօրեին երրորդ դիմումն է ուղարկել Բրյուսել՝ նրան արտահանձնելու պահանջով, ակնկալվում է, որ որոշումը կհրապարակվի մի քանի շաբաթ անց: