Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան վաղը պաշտոնական այցով կժամանի Հայաստան:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Հայաստանի և Վրաստանի վարչապետների առանձնազրույցը, այնուհետև՝ ընդլայնված կազմով հանդիպումը, որից հետո երկու երկրների վարչապետները զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար հանդես կգան բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:
Այցի ընթացքում Գիորգի Գախարիան հանդիպումներ կունենա նախագահ Արմեն Սարգսյանի, Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ:
Վրաստանի վարչապետը կայցելի նաև Ծիծեռնակաբերդի հուհաշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, ասված է Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Գիորգի Գախարիան Վրաստանի վարչապետ է նշանակվել սեպտեմբերի 8-ին: Անցած շաբաթ նա այցելել է Ադրբեջան: