Ղրղըզստանի նախկին նախագահը այսօր կկանգնի դատարանի առջև

Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաև, արխիվ

Նախատեսվում է, որ այսօր Ղրղըզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևը կկանգնի դատարանի առջև կոռուպցիայի մեղադրանքով:

Պաշտոնյաներն ասել են, որ դատավարությանը կնախորդեն փակ լսումներ:

Ատամբաևին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում, ասել է նախկին նախագահի փաստաբանը՝ հավելելով, որ նա մեղքը չի ընդունում։

Ղրղըզստանի նախկին նախագահը կալանավորվել է երկու ամիս առաջ: