Սպիտակ տունը հայտարարում է, որ Սիրիայի հյուսիսում տեղակայված ամերիկյան ստորաբաժանումները կլքեն տարածաշրջանը մինչև թուրքական բանակի գործողությունների մեկնարկը:
Թրամփի վարչակազմը նման բովանդակությամբ հայտարարություն է տարածել կիրակի ուշ երեկոյան` ԱՄՆ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցից մի քանի ժամ անց:
«ԱՄՆ-ը չի աջակցի և չի ներգրավվի Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից երկար ժամանակ պլանավորված գործողությանը: Դրա մեկնարկի պահին ամերիկյան զորքերն այլևս այդ շրջանում չեն լինի», - նշված է Սպիտակ տան հայտարարության մեջ: