Թուրքիան հավելյալ զորքեր և զինտեխնիկա է կենտրոնացնում Սիրիայի հետ սահմանին: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեռ երեկ էր հայտարարել, թե բանակը այսօր կամ վաղը ռազմական գործողություններ կսկսի Եփրատի արևելյան ափին՝ ազատագրելու այդ տարածքը քրդական ուժերից:
Անկարան ահաբեկչական է որակում այդ խմբավորումները, և պնդում, թե նրանք աջակցում են Թուրքիայի ներսում գործող քուրդ անջատականներին:
Վաշինգտոնը, մինչդեռ, տևական ժամանակ համագործակցում էր քրդական ուժերի հետ «Իսլամական պետության» դեմ պայքարում:
Սիրիան դատապարտել է թուրքական առաջխաղացումն ու պնդել, թե իր տարածքում «անվտանգության գոտի ստեղծելու» ծրագրերը կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի նորմերը: