Երևանի քաղաքապետը հայտարարեց «Սանիթեք»-ի հետ պայմանագրերը միակողմանի խզելու մասին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարության, արխիվ

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը այսօր հայտարարեց «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրերը միակողմանիորեն խզելու մասին:

«Ինչպես գիտեք, 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում: Այս թերացումները ահագնացել են 2018 թվականի կեսերին և շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբերը», - մասնավորապես ասաց Մարությանը:

«Հիմք ընդունելով պայմանագրերի համապատասխան դրույթները և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքով, սույնով ամբողջությամբ, միակողմանի կեպրով լուծում եմ «Սանիթեք» ընկերությունների հետ կնքված պայմանագրերը», - հայտարարեց Երևանի քաղաքապետը:

«Եթե պայմանագրային պարտավորությունները չեն կատարվում, հասկանալի է, որ այդ պայմանագիրն այլևս կենսունակ չէ», - նախօրեին Ազատության» հետ զրույցում անդրադառնալով «Սանիթեք»-ի թեմային՝ հայտարարել էր քաղաքապետարանի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Երևանի քաղաքապետարանը երեկ «Սանիթեք» ընկերություններին է փոխանցել ընդհանուր առմամբ 160 միլիոն դրամ՝ 2019 թվականի օգոստոսի երկրորդ կեսին մատուցած ծառայությունների դիմաց։

Մանրամասները տե՛ս այստեղ