Հյուսիսային Կորեայի անմիջական հարևանները խստորեն քննադատում են Փհենյանի կողմից անցած գիշեր իրականացված հթրիռային փորձարկումները:
Հարավային Կորեայի զինված ուժերի բարձրաստիճան սպաների պնդմամբ՝ խոսքն, ըստ ամենայնի, սուզանավից արձակված բալիստիկ հրթիռի մասին է:
Պաշտոնական Սեուլը հայտարարել է, որ փորձարկումները կոպտորեն խախտում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը:
Ճապոնիայի իշխանությունների հաշվարկներով՝ հյուսիսկորեական բանակը այսօր առնվազն երկու հրթիռ է արձակել:
«Մենք Ազգային անվտանգության խորհրդի նիստ կգումարենք և կքննարկենք ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այն միջոցները, որ անհրաժեշտ է ձեռնարկել: Այս հարցում մենք շարունակում ենք համագործակցել միջագային հանրության, մասնավորաբար՝ Միացյալ Նահանգների հետ», - Տոկիոյում հրավիրված ասուլիսի ընթացքում այսօր առավոտյան հայտարարում էր Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն: