Հայաստանի վարչապետի առաջարկությամբ պաշտոնանկ արված Վալերի Օսիպյանը նշանակվել է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական։ Կառավարության ղեկավարի համապատասխան որոշումը հրապարակված է e-gov.am կայքում։
Այսօր ավելի վաղ Վալերի Օսիպյանը նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի ոստիկանապետի պաշտոնից։