Ռուսաստանյան մշակութային գործիչներն աջակցություն են հայտնում իրենց գործընկեր Պավել Ուստինովին, ում դատարանը երկուշաբթի օրը երեք տարի և վեց ամսվա ազատազրկման է դատապարտել՝ Ռոսգվարդիայի աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու մեղադրանքով:
Ռուսաստանցի մտավորականները սոցիալական ցանցերում կոչ են անում անհապաղ ազատ արձակել Ուստինովին՝ համոզմունք հայտնելով, որ օգոստոսի 3-ին բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալված 23-ամյա սկսնակ դերասանի դեմ հարուցված քրեական գործը շինծու է:
Ուստինովը հերքում է իրեն առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, որ ցույցի վայրում պատահական է հայտնվել, և ինքը նույնպես նախկինում ծառայել է Ռոսգվարդիայում։