Երեկ Մոսկվայի իրավապահ մարմինները բերման են ենթարկել ընդդիմության երեք ակտիվիստների՝ չարտոնված ցույցին մասնակցելու համար:
Բերման ենթարկվածների թվում է Կրեմլի քննադատ Ալեքսեյ Նավալնիի հակակոռուպցիոն հիմնադրամի իրավաբան Լյուբով Սոբոլը, հաղորդում է հիմնադրամի խոսնակը։
Թեև հավաքը արտոնված չէր, հազարավոր մոսկվացիներ օգոստոսի 31-ին դուրս էին եկել փողոցներ՝ պահանջելով սեպտեմբերի 8-ին քաղաքային դումայի ազատ ընտրություններ անցկացնել։
Բերման է ենթարկվել նաև «Նովայա գազետա»-ի լրագրող Իլյա Ազարը: Ըստ լրագրողի գրառման՝ նրան բերման են ենթարկել տնից, երբ այնտեղ էր իր երկու տարեկան երեխայի հետ։