Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Էմանյուել Մակրոնը քննարկել են Ուկրաինայի արևելքում ուկրաինական ուժերի և Մոսկվայի աջակցությունը վայելող անջատողականների միջև հակամարտության կարգավորման բանակցություններն առաջ տանելու ջանքերը, մասնավորապես՝ այդ հարցով քառակողմ գագաթնաժողով հրավիրելու հեռանկարները:
Հանդիպմանը նախորդած համատեղ ասուլիսի ժամանակ Մակրոնը հույս է հայտնել, որ բանակցությունները Պուտինի հետ կհանգեցնեն այդ գագաթնաժողովի անցկացմանը առաջիկա շաբաթներին, պնդելով, որ խաղաղության իրական հնարավորություն կա։
Ֆրանսիայի հարավում երեկ կայացած հանդիպումը տևել է 2,5 ժամ, դրա ընթացքում անդրադարձ է կատարվել նաև սիրիական հակամարտությանը, Լիբիայում իրավիճակին և Իրանի խնդրին, հաղորդում են ռուսական լրատվական գործակալությունները։