Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիայի մասնակիցներից 6-ը Երևանի Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժանմունք՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու համար: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը՝ հավելելով, որ տվյալ արարքի համար պատասխանատվություն է սահմանված Վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածով:
Այսօր առավոտից ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացնում Բաղրամյան 26-ի՝ Հայաստանի նախագահի նստավայրի դիմաց: Նրանք փորձեցին փակել Բաղրամյան պողոտան, սակայն իրավապահները ուժի կիրառմամբ վերականգնեցին երթևեկությունը: