Մատչելիության հղումներ

Հանքի շահագործման վերաբերյալ քրեական հետապնդման հիմքեր չկան. Ամուլսարի քրգործով քննչական խմբի ղեկավար


Ամուլսարի հանքավայր, արխիվ
Ամուլսարի հանքավայր, արխիվ

Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական հետապնդման հիմքեր չկան, այս մասին «Ազատության» հետ զրույցում հայտարարեց Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը։

«Փորձաքննության ստացումից հետո, վերլուծելով ձեռք բերված փաստական տվյալները, վարույթ իրականացնող մարմինը գտել է, որ քրեական հետապնդման հիմքեր չկան քրեական գործով վարույթի հետագա շարունակության համար», - նշեց Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավարը։

Յուրա Իվանյանը նաև ներկայացրեց փորձաքննության եզրակացությունը, որ «ծրագրի տարածքի և Ջերմուկի թերմալ տաք աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն, և երկրաշարժի դեպքում դարձյալ ազդեցությունը կրած ստորգետնյա ջրերը Ջերմուկ չեն հասնի»։

«Ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը ծրագրի տարածքից կարող են չլցվել Սպանդարյան-Կեչուտ թունել, ինչպես նաև իզոտոպային տվյալների համաձայն Ամուլսարի լեռան ստորգետնյա ջրերը չեն լցվում թունել։ Նույն կարծիքի համաձայն Կեչուտի ջրամբարի և Սևանի վրա ազդեցություն չի լինի։ Նման պայմանում երկրաշարժի դեպքում ազդեցությունը կրած ջրերի պոտենցիալ միախառնումը նախ Կեչուտի ջրամբարի ջրերի հետ, իսկ հետ Կեչուտի ջրամբարի ջրերինը Սևանա լճի ջրերի հետ չի առաջացնի Սևանա լճի կոնցենտրացիայի նշանակալի կամ նույնիսկ չափելի փոփոխություններ», - ասաց Իվանյանը։

XS
SM
MD
LG