Դատարանը մերժեց Ավետիսյանների սպանության գործով քաղհայցն ընդդեմ Ռուսաստանի

Ավետիսյանների սպանության գործով դատական նիստերից մեկը, արխիվ

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի պաշտպանների քաղաքացիական հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության։

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները, հիշեցնենք, քաղհայցով Ռուսաստանից պահանջում էին Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով բարոյական վնասի փոխհատուցում։

Անցյալ դատական նիստի ավարտին Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ իրենց վստահորդները քաղհայցը ներկայացրել են, որպեսզի Ռուսաստանը իմանա, որ պատասխանատվություն կկրի, եթե հետագայում շարունակի նման գործողությունները. - «Մենք գտնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է շատ զգույշ լինի և Հայաստանի Հանրապետություն ուղարկի այն զինծառայողներին, որոնք իրականում ընտրյալ պետք է լինեն»:

Մանրամասները՝ տե՛ս այստեղ