Մատչելիության հղումներ

Ավետիսյանների սպանության գործով քաղհայց ներկայացվեց Ռուսաստանի Դաշնության դեմ


Ավետիսյանների սպանության գործով ամբաստանյալ Վալերի Պերմյակովը դատարանում, արխիվ
Ավետիսյանների սպանության գործով ամբաստանյալ Վալերի Պերմյակովը դատարանում, արխիվ

Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների շահերի պաշտպաններն այսօր Ռուսաստանի Դաշնության դեմ քաղաքացիական հայց ներկայացրեցին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Ավետիսյանների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը նշեց, որ Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության գործով բարոյական վնասի փոխհատուցումը պահանջում են հենց Ռուսաստանից, քանի որ սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը, ով հոգեկան խնդիրներ է ունեցել, զենք կրելու սահմանափակում է ունեցել, ավելին՝ Ռուսաստանում ծառայության ժամանակ 8 անգամ դասալքության փորձ է կատարել, ի սկզբանե չպետք է հայտնվեր Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողի կարգավիճակում:

Ավետիսյանների իրավահաջորդների շահերի պաշտպան Լուսինե Սահակյանն էլ հավելեց` իրենց վստահորդները քաղհայցը ներկայացրել են, որպեսզի Ռուսաստանը իմանա, որ պատասխանատվություն կկրի, եթե հետագայում շարունակի նման գործողությունները. - «Մենք գտնում ենք, որ Ռուսաստանի Դաշնությունը պետք է շատ զգույշ լինի և Հայաստանի Հանրապետություն ուղարկի այն զինծառայողներին, որոնք իրականում ընտրյալ պետք է լինեն»:

Դատարանը հարցրեց նաև Պերմյակովի դիրքորոշումը, վերջինս պատասխանեց` իր համար միևնույն է:

Հունիսի 30-ին` դատական հաջորդ նիստի ժամանակ, պարզ կդառնա, թե Ռուսաստանի Դաշնությունն ինչպես կարձագանքի ներկայացված հայցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG