Կայացավ Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

Այսօր կայացել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Էրդողանի հեռախոսազրույցը:

ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողներին խոստացել է, որ զրույցի արդյունքների մասին Կրեմլը կիրազեկի:

Haberturk հեռուստաալիքը, վկայակոչելով աղբյուրը Թուրքիայի նախագահի աշխատակազմում, հաղորդել է, թե զրույցը «շատ դրական է անցել»:

Սա երկու պետությունների ղեկավարների առաջին զրույցն է Թուրքիայի զինված ուժերի կողմից անցած տարվա նոյեմբերին թուրք - սիրիական սահմանին ռուսական Սու-24 ռազմական օդանավի խոցումից հետո: Հիշեցնենք՝ հեռախոսազրույցը տեղի ունեցավ ռուսական կողմի նախաձեռնությամբ: