Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ առայժմ պաշտոնապես չի դիմել Բունդեսթագի՝ ծագումով թուրք 11 պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել Ցեղասպանության ճանաչման բանաձևին, առաջիկայում Թուրքիա այցելելու մտադրությունից զերծ մնալու խորհրդով:
Հիշեցնենք՝ շաբաթ օրն այս մասին գրել էր գերմանական Spiegel հանդեսը:
«Այդ հարցը դեռ քննարկման փուլում է, և նախարարությունը շուտով պատգամավորներին հատուկ նամակով կտեղեկացնի` արդյոք Թուրքիա այցելելու առումով վտանգ առկա՞ է, թե՞ ոչ», - այսօր Բեռլինում հայտարարել է Գերմանիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շաֆերը: