Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Ստամբուլի կենտրոնում ավտոբուսի կանգառում այսօր առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած է Քրդական բանվորական կուսակցությունը (ՔԲԿ, PKK)։
BBC-ի փոխանցմամբ, Էրդողանը նաև ասել է, որ իր երկիրն ահաբեկիչների դեմ կպայքարի մինչև հաղթանակ։ Նա նշել է, որ Թուրքիայի խոշոր քաղաքների վրա հարձակումը Քրդական բանվորական կուսակցության մարտավարությունն է, որը փորձում է ստեղծել քրդերի ինքնավարություն։