Ստամբուլում ավտոբուսի կանգառներից մեկում այսօր առավոտյան պայթյուն է որոտացել։
Haberturk-ի փոխանցմամբ, երկու մարդ մահացել է, ութը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Hurriyet Daily Dews-ը հաղորդում է մեկ զոհի, 14 վիրավորի մասին։
Պայթյունը որոտացել է Վեզնեջիլեր թաղամասում։ Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ, պայթյունի թիրախը եղել է ոստիկանական ավտոբուսը։
NTV-ն հաղորդել է, որ պայթյունը տեղի է ունեցել հատուկջոկատայինների մեքենայի ժամանման պահին, դրան հաջորդել են կրակոցներ։
Պաշտոնական հայտարարություն պայթյունի վերաբերյալ դեռևս չկա։