Էկվադորի կառավարությունը հայտնում է, որ ապրիլի 16-ին երկրում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 413-ի, հազարավոր մարդիկ վնասվածքներ են ստացել:
Իշխանությունները մտահոգություն են հայտնել, թե զոհերի թիվը կշարունակի աճել, քանի որ ենթադրում են, որ շատերը դեռ մնում են փլատակներում:
Էկվադորի նախագահ Ռաֆայել Կորեն ասել է, որ սա վատթարագույն աղետն էր երկրում վերջին 67 տարիների ընթացքում:
Հիշեցնենք՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ցավակցական ուղերձ է հղել էկվադորցի պաշտոնակցին: