Էկվադորի իշխանությունները տեղեկացրել են, որ ապրիլի 16-ին այդ երկրի խաղաղօվկիանոսյան ափամերձ շրջանում տեղի ունեցած հուժկու` 7.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է առնվազն 272-ի, հաղորդվում է նաև հազարավոր վիրավորների մասին:
Իշխանությունները մտավախություն են հայտնել, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ փլատակների տակ բազմաթիվ մարդիկ են մնացել:
Երկրաշարժը զգացվել է անգամ էպիկենտրոնից 150 կիլոմետր հեռավորության վրա գտնվող մայրաքաղաքում` Կիտոյում, որտեղ անջատվել է էլեկտրամատակարարումը, դադարել է գործել բջջային հեռախոսակապը:
Էկվադորի նախագահ Ռաֆաել Կոռեան երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարե:
Էկվադորում վերջին անգամ նման հուժկու երկրաշարժ արձանագրվել էր 1979 թվականին, երբ 600 մարդ զոհվել էր, 20,000-ը` վիրավորվել: