Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսը հայտարարել է, որ եգիպտական օդանավի զավթիչը ահաբեկիչ չէ։
«Օդանավի զավթումը կապ չունի ահաբեկչության հետ։ Այդ ամենը տեղի է ունեցել կնոջ պատճառով», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կիպրոսի նախագահը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ օդանավի զավթիչը անասնաբուժության պրոֆեսոր է Ալեքսանդրիայի համալսարանում: Նա Կիպրոսից, որտեղ բնակվում է նրա նախկին կինը, ապաստան է խնդրել և հանդիպում պահանջել նախկին կնոջ հետ։
Վերջին տվյալներով, ազատ է արձակվել 55 ուղևոր, գերության մեջ են գտնվում 5 արտասահմանցիներ և օդանավի անձնակազմի 7 անդամները։