Ենթադրյալ ահաբեկչի կողմից գրավված EgyptAir-ին պատկանող А 320 օդանավը վայրէջք է կատարել Կիպրոսի Լառնակա քաղաքում։
Վերջին տվյալներով, օդանավում գտնվում է 55 ուղևոր և անձնակազմի 7 անդամներ։
Օդանավի հրամանատարը հաղորդել է, որ ուղևորներից մեկը, ում վրա ամրացված է մահապարտի գոտի, ստիպել է Ալեքսանդրիայից Կահիրե թռչող օդանավին փոխել ուղին և վայրէջք կատարել Կիպրոսում։
Հրամանատարի խոսքով, զավթիչը ստիպել է, որպեսզի ոստիկանները չմոտենան օդանավին: