Reuters-ը, վկայակոչելով EgyptAir-ը, փոխանցում է, որ գրավված օդանավի ուղևորների մեծ մասը բանակցությունների արդյունքում ազատ է արձակվել։
Ըստ EgyptAir-ի, օդանավում դեռ չորս ուղևոր է մնացել, իսկ Կիպրոսի արտգործնախարարության տվյալներով, օդանավում առնվազն 15-20 ուղևոր կա։
Եգիպտական լրատվամիջոցների փոխանցմամբ, օդանավն առևանգած տղամարդը Եգիպտոսի քաղաքացի է։