Պակիստանի իշխանությունները խոստանում են գտնել Զատիկի օրը ավելի քան 70 մարդու կյանք խլած ու մոտ 300 մարդու վնասվածքներ հասցրած դաժան ահաբեկչության հետևում կանգնած ոճրագործներին։
Երկրի վարչապետ Նավազ Շարիֆը տեղական հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ Պակիստանի բանակը կիրականացնի ռազմական գործողություններ ծայրահեղականների թաքստոցների շրջակայնքում, ոստիկանությունը ևս կգնա կազմակերպիչների հետքերով։
Շարիֆը նաև ծայրահեղականներին զգուշացրել է՝ չօգտագործել իսլամը բռնությունն արդարացնելու համար։