Երեկ Պակիստանի Լահոր քաղաքի հանրային այգում մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթունից սպանվածների թիվը հասել է 69-ի, հարյուրավոր մարդիկ վնասվածնքեր են ստացել:
Քրիստոնյաներն այստեղ նշում էին Սուրբ Զատկի տոնը: Պակիստանի իշխանությունների փոխանցմամբ, սպանվածների մեծ մասը կանայք և երեխաներ են:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է Պակիստանի թալիբներին աջակցող խմբավորումը՝ ընդգծելով, որ թիրախը հենց քրիստոնեական տոնը նշողներն էին:
Թալիբների խոսնակը զգուշացրել է, որ խմբավորումը նախապատրատում է նոր ահաբեկչական գործողություններ։