Բժիշկները Ռուզաննա Եղնուկյանի վիճակը գնահատում են նորմալ

Ռուզաննա Եղնուկյան

Ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի բողոքի ակցիայի ժամանակ վնասվածք ստացած և «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն տեղափոխված Ռուզաննա Եղնուկյանի ճակատին չորս կար է դրվել, բժիշկները նրա վիճակը գնահատում են նորմալ։

Ռուզաննա Եղնուկյանը հրաժարվեց լրագրողների հետ խոսել։ Նրա ամուսինը՝ Կարո Եղնուկյանը փոխանցեց, որ իրեն ևս չի հաջողվել կնոջ հետ խոսել, քանի որ Ռուզաննան միայն հայացքով է արձագանքում։

Այսօր Մաշտոցի պողոտայից բերման ենթարկվածների թվում էր նաև Կարո Եղնուկյանը, սակայն նրան ոստիկանները ազատ են արձակել, որպեսզի այցելի կնոջը։

Եղնուկյանը փոխանցեց, որ իր տպավորությամբ կնոջ գլխին ոտքով են հարվածել, քանի որ նա պառկած դիրքում է եղել և այլ հարված չէր կարող ստանալ։

Եղնուկյանը նաև տեղեկացրեց, որ իր կնոջ գործով որևէ ոստիկան իրենց չի մոտեցել, հարցաքննություն տեղի չի ունեցել։