Քիչ առաջ ոստիկանները Մաշտոցի պողոտայից բերման ենթարկեցին «Նոր Հայաստան» շարժման հինգից ավելի անդամների։
Ոստիկաններն ուժ կիրառեցին ցուցարարների նկատմամբ։
Ցուցարարներից Ռուզաննա Եղնուկյանը ստացել է գլխի բաց վնասվածք, նա «Շտապ օգնության» մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց։
«Նոր Հայաստան» շարժման անդամները բողոքի ակցիա էին իրականացնում ի պաշտպանություն Գևորգ Սաֆարյանի, ով Ամանորի գիշերվանից կալանավորված է ոստիկանի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքով:
Մանրամասներն՝ ավելի ուշ