ՖԻՖԱ-ի նախագահ է ընտրվել Ջաննի Ինֆանտինոն

Ցյուրիխում երկու փուլով անցկացված ընտրությունների արդյունքում ՖԻՖԱ-ի նախագահ է ընտրվել Ջաննի Ինֆանտինոն:

«Ես ընդունում եմ այս ընտրությունների արդյունքը, շնորհակալություն», - հայտարարել է Ինֆանտինոն:

«Ես անցա բացառիկ ճանապարհով, հանդիպեցի շատ հոյակապ մարդկանց, որոնք սիրում են ֆուտբոլը, որոնք շնչում են ֆուտբոլով», - հայտարարել է ՖԻՖԱ-ի նոր նախագահը և ավելացրել. - «Ես ուզում եմ լինել ձեր բոլորիդ՝ 29 ազգերի նախագահը»:

ՖԻՖԱ-ի նոր նախագահը նաև ասել է, որ ուզում է աշխատել բոլորի հետ միասին և «կառուցել նոր դարաշրջան, որտեղ մենք կարող ենք ֆուտբոլը դնել բեմի կենտրոնում»:

Ինֆանտինոն շվեյցարացի է, մասնագիտությամբ իրավաբան:

ՖԻՖԱ-ն նախագահի նոր ընտրություն նշանակեց կազմակերպության նախագահի պաշտոնը ավելի քան 40 տարի ղեկավարած Զեպ Բլատերին վերաբերող կոռուպցիոն սկանդալի պատճառով:

2015 թվականի դեկտեմբերին ՖԻՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը 8 տարով ֆուտբոլից հեռացրել էր 79-ամյա Զեպ Բլատերին և ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին: