Մատչելիության հղումներ

ՖԻՖԱ-ի նախագահի դեմ քրեական հետաքննություն է սկսվել


ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատեր, արխիվ
ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատեր, արխիվ

Շվեյցարիայի գլխավոր դատախազությունն այսօր հայտարարել է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերի նկատմամբ քրեական գործ է հարուցվում հանցավոր անգործության և կոռուպցիայի՝ ֆինանսական միջոցներ յուրացնելու և կաշառք տալու մեղադրանքով։

Այսօր Բլատերին հարցաքննել են անմիջապես ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի նիստից հետո։ Իրավապահները ՖԻՖԱ-ի գրասենյակում խուզարկություն են կատարել։ Քննիչներն առգրավել են հիշողության կրիչներ։

Հարցաքննությունից ընդամենը րոպեներ առաջ Բլատերը պատրաստվում էր մամլո ասուլիս անցկացնել։

Ամերիկացի և շվեյցարացի իրավապահները դեռ մայիսին հարուցել են գործեր ՖԻՖԱ-ի համակարգում կոռուպցիոն աննախադեպ սկանդալի առնչությամբ, կան ձերբակալվածներ, սակայն անձամբ Բլատերը միայն այժմ է պաշտոնապես կասկածվում ապօրինությունների, մեքենայությունների մեջ։

79-ամյա Բլատերը ՖԻՖԱ-ն գլխավորում է 1998 թվականից: Նա հայտարարել էր, որ ՖԻՖԱ-ի նախագահի հաջորդ ընտրությանը իր թեկնածությունը չի առաջադրելու:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG