Կառավարության այսօրվա նիստում Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հրաժարական ներկայացրեցին:
Հիշեցնենք՝ նախօրեին Հայաստանի հանրապետական կուսակցության և ՀՅ Դաշնակցության միջև համաձայնությունների շրջանակում այդ երկու մարզերի ղեկավարների պաշտոնները հատկացվել են Դաշնակցությանը․ Շիրակի մարզպետ կնշանակվի Հովսեփ Սիմոնյանը, Արագածոտնի մարզպետ՝ Գագիկ Գյոզալյանը: