Այսօր Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Օրինաց երկիր» կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանի նախաձեռնությամբ կազմավորված «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության հիմնադիր համագումարը:
Նոր հիմնված կուսակցության կազմի մեջ են մտել 12 կուսակցություն, 138 հասարակական կազմակերպություն: Միավորման անդամ կուսակցությունները կդադարեցնեն իրենց գործունեությունը և այն կշարունակեն «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության ներքո: Դրան միացած հասարակական կազմակերպությունները կշարունակեն իրենց հասարակական գործունեությունը:
Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերից համագումարին մասնակցում էին միայն ՕԵԿ ներկայացուցիչները: