Հայաստանի արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը երեկ աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ։
Արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ Հովհաննիսյանը Ստրասբուրգում կհանդիպի Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին՝ քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Հիշեցնենք, աշխատանքային այցով այսօր Ստրասբուրգ է մեկնել նաև գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։