Մատչելիության հղումներ

Գևորգ Կոստանյանը աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ


Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ
Հայաստանի գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյան, արխիվ

Հայաստանի գլխավոր դատախազ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի կառավարության լիազոր ներկայացուցիչ Գևորգ Կոստանյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ:

Դատախազության փոխանցմամբ՝ այցի շրջանակում Կոստանյանը հունվարի 25-30-ը հանդիպումներ կունենա Եվրադատարանի նախագահ Գուիդո Ռայմոնդիի, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսի, Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոյի, Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG