Իրանի նախագահը պատրաստվում է այցելել Եվրոպա

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թեհրանում ասուլիսի ժամանակ, 17-ը հունվարի, 2016թ․

Հռոմի դիվանագիտական աղբյուրները հաղորդել են, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին մտադիր է հաջորդ շաբաթ այցելել Իտալիա և Ֆրանսիա:

Սա կլինի Իրանի նախագահի առաջին այցը Եվրոպա միջազգային պատժամիջոցներից Թեհրանի ազատվելուց հետո:

Ակնկալվում է, որ հունվարի 26-ին Ռոհանին կհանդիպի նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապին: