Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն և ԵՄ-ն չեղյալ հայտարարեցին Իրանի դեմ պատժամիջոցները


(Ձախից աջ) Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Յուկիյա Ամանոն և ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Վիեննայում մամուլի ասուլիսի ժամանակ, 16-ը հունվարի, 2016թ․
(Ձախից աջ) Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը, ՄԱԳԱՏԷ-ի տնօրեն Յուկիյա Ամանոն և ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին Վիեննայում մամուլի ասուլիսի ժամանակ, 16-ը հունվարի, 2016թ․

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին և ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել են Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման մասին:

Հայտարարությունը հնչել է հունվարի 16-ի ուշ երեկոյան՝ Վիեննայում:

Քերրին և Մոգերինին ելույթ են ունեցել այն բանից հետո, երբ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Յուկիյա Ամանոն հանդես է եկել անցած տարվա հուլիսին Իրանի կողմից միջուկային համաձայնագրի շրջանակներում ստանձնած պարտավորությունների կատարման մասին զեկույցով:

Ամանոն հաստատել է, որ Թեհրանի գործողությունները թույլ են տալիս չեղարկել պատժամիջոցները: ՄԱԳԱՏԷ-ի հայտարարությունում ասվում է, որ «տեսուչները տեղերում հաստատել են, որ Իրանը կյանքի է կոչել համաձայնագրի կետերը»:

Իրանի և վեց գերտերությունների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև պատմական համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի հուլիսի 14-ին` Վիեննայում:

Ըստ համաձայնագրի՝ Իրանը պարտավորվել է չստեղծել միջուկային զենք և միջուկային օբյեկտներն օգտագործել բացառապես խաղաղ նպատակներով: Բացի այդ, Թեհրանը պարտավորվել է նաև 25 տարով ուրանի հարստացման իր ողջ ծրագիրն իրականացնել միջազգային վերահսկողության տակ:

Միացյալ Նահանգները և Եվրամիությունն էլ պարտավորվել են հանել Իրանի դեմ պատժամիջոցները, որոնք սահմանվել էին ի պատասխան Իրանի միջուկային վերամշակումների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG