Դեկտեմբերի 18-ին սիրիական ճգնաժամի հարցով Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներգրավմամբ բազմակողմ հանդիպում տեղի կունենա Նյու Յորքում: Այս մասին երեկ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
Քերրին, իր հերթին, նշել է, որ Ռուսաստանի հետ եկել են համաձայնության, ըստ որի՝ սիրիական չափավոր ընդդիմությունը ևս կմասնակցի բանակցություններին: