27 օր հացադուլի մեջ գտնվող Հայկ Կյուրեղյանը դադարեցրեց հացադուլը։ Այդ մասին այսօր «Ազատության»-ը փոխանցեց մարդու իրավունքների պաշտպանի խոսնակ Շուշան Դանիելյանը։
«Մոտ երկու ժամ առաջ Հայկ Կյուրեղյանը դադարեցրել է հացադուլը: Նրա հիմնական պահանջը` առանձին խուց տեղափոխվելը, բավարարվել է: Կյուրեղյանն այս պահին դեռևս գտնվում է բժիշկների հսկողության տակ», - ասաց մարդու իրավունքների պաշտպանի խոսնակը։
Դանիելյանը նշեց, որ օմբուդսմենի ներկայացուցիչն այսօր կրկին այցելել է Կյուրեղյանին։ «Օմբուդսմենի ներկայացուցչի հետ առանձնազրույցի ընթացքում վերջինս նշել է, որ արդեն այսօր ընդունել է սնունդ և ներկա պահին որևէ դժգոհություն չունի վարչակազմից», - ասաց օմբուդսմենի խոսնակը: